Ասպինձայի ըմբշամարտի մարզադահլիճում անցկացվել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային առաջնությունը՝ ձյուդո մարզաձևից։
Մարզական միջոցառմանը ներկա է եղել Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալ Լևան Բերիձեն՝ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ միասին։
Առաջնությանը մասնակցել են Ասպինձայի, Ախալցխայի և Ադիգենի մունիցիպալիտետներում գործող ձյուդոյի խմբակների պատանի մարզիկները։ Նրանք տարբեր քաշային կարգերում մրցել են միմյանց հետ՝ ցուցադրելով իրենց մարզական կարողություններն ու հմտությունները։
Մրցաշարի ավարտին մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են համապատասխան գավաթներով, մեդալներով և պատվոգրերով։
Տարածաշրջանային առաջնության նպատակն է նպաստել ձյուդոյի հանրահռչակմանը, բարձրացնել պատանի մարզիկների մոտիվացիան, զարգացնել նրանց մարզական հմտությունները և երիտասարդ սերնդի շրջանում խթանել առողջ ապրելակերպը։
