Ախալցխայում տեղի է ունեցել Վրաստանի խորհրդարանի Տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի արտագնա նիստը, որին մասնակցել են Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն, նախարարի տեղակալները և նախարարության համակարգում գործող կազմակերպությունների ղեկավարները։
Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը, առկա մարտահրավերներն ու առաջիկա անելիքները։
Ռևազ Սոխաձեի խոսքով՝ նախարարության առաջնահերթությունը ոչ միայն ենթակառուցվածքային ծրագրերի ժամանակին և որակյալ իրականացումն է, այլև շինարարական ոլորտի առողջացումը և ընկերությունների հզորացումը։
Ներկայումս նախարարությունը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում իրականացնում է շուրջ 60 ենթակառուցվածքային նախագիծ։
