Ախալցխայի 2027 թվականի բյուջեն կազմում է 43,7 միլիոն լարի

Ախալցխայի 2027 թվականի բյուջեն կազմում է 43,7 միլիոն լարի

Ախալցխայի մունիցիպալիտետում տեղի է ունեցել 2027 թվականի բյուջեի  հանրային քննարկումը։

Բյուջեի նախագիծը ներկաներին ներկայացրել է Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավար Գելա Լոմիձեն։

2027 թվականի համայնքային բյուջեն նախատեսվում է 43 700 700 լարիի չափով։

Մունիցիպալիտետի հիմնական առաջնահերթություններն են ենթակառուցվածքների զարգացումը, համայնքային տրանսպորտը, բարեկարգումը, մաքրությունն ու շրջակա միջավայրի պաշտպանությունը, առողջապահությունն ու սոցիալական ապահովությունը, մշակույթը, կրթությունը և նախադպրոցական դաստիարակությունը։

Բյուջեի նախագծի հանրային քննարկմանը մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների և տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։