Թբիլիսիում կանցկացվի հայ և միջազգային երաժիշտներին միավորող JazzJans Festival 2026 փառատոնը

Թբիլիսիում կանցկացվի հայ և միջազգային երաժիշտներին միավորող JazzJans Festival 2026 փառատոնը

Նոյեմբերի 27-29-ը Թբիլիսիում կանցկացվի JazzJans Festival 2026 միջազգային ջազային փառատոնը, որը մեկ հարթակում կհամախմբի հայ և միջազգային երաժիշտներին։

Փառատոնի ծրագրում ընդգրկված են կենդանի երաժշտություն, ջազային կատարումներ և ինքնատիպ երաժշտական համագործակցություններ։

Նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի և Վրաստանի ջազային համայնքների համագործակցությունը՝ երաժշտության միջոցով նոր կապեր ստեղծելով երկու երկրների և ժողովուրդների միջև։

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ջազի սիրահարներին հրավիրում է մասնակցելու փառատոնին։

Անցկացման օրերը՝ 2026 թվականի նոյեմբերի 27-29-ը։

Վայրը՝ 1984 Jazz Club, Թբիլիսի, Շոթա Ռուսթավելու պողոտա 37։