Ռուսաստանը և Ուկրաինան գերիներին փոխանակել են «150-ը՝ 150-ի դիմաց» բանաձևով

Ռուսաստանը և Ուկրաինան գերիներին փոխանակել են «150-ը՝ 150-ի դիմաց» բանաձևով


Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին ռազմագերիներ են փոխանակել՝ «150-ը՝ 150-ի դիմաց» բանաձևով։ Համաձայնությունը ձեռք է բերվել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Տեղեկությունը հաստատել է նաև Ուկրաինայի նախագահը։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ազատ արձակված ռուսաստանցիներն այժմ գտնվում են Բելառուսի տարածքում։ Հետագայում նրանք կտեղափոխվեն Ռուսաստան՝ վերականգնման ու բուժման նպատակով։

Զելենսկին իր հաղորդագրության մեջ ասել է, որ Ուկրաինա վերադարձած զինծառայողների թվում կան նրանք, ովքեր գերի են ընկել Մարիուպոլի համար մարտերի ժամանակ։ Նշվում է, որ ոմանք ավելի քան երկու տարի անցկացրել են ռուսական գերության մեջ։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների նախորդ փոխանակումը տեղի է ունեցել հունվարի 15-ին՝ «25-ը՝ 25-ի դիմաց» բանաձևով։ Բանակցություններում որպես միջնորդ հանդես է եկել Արաբական Միացյալ Էմիրությունները։