Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, որը նշանակվել է ԱՄՆ պետական կառավարման արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար, վերջին օրերին Սպիտակ տնից հիշեցումներ է ստացել, որ իր իշխանությունը սահմաններ ունի, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնականները Մասկին հասկացրել են, որ նա ապարատի աշխատակից է և պետք է զեկուցի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսին։
Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Մասկն ընդունում է Ուայլսին՝ որպես Սպիտակ տան թիմի ղեկավար։
Ուայլսը, իր հերթին, NBC-ին տված մեկնաբանությունում ասել է, որ Մասկի հետ «շատ արդյունավետ ու բարեկամական հարաբերություններ ունի»: