Մոսկվան պատրաստ է Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների. Պուտին

Մոսկվան պատրաստ է Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների. Պուտին


Մոսկվան պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք դրանց»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ Վոլոդիմիր Զելենսկու որոշումը՝ Ռուսաստանի հետ երկխոսությունն արգելելու վերաբերյալ, անօրինական է դարձնում հնարավոր բանակցությունները: Պուտինը նշել է, որ Արևմուտքը պետք է ստիպի Ուկրաինայի նախագահին՝ չեղարկել այդ արգելքը: