Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին Բաթումիում ընդունել է Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահը

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին Բաթումիում ընդունել է Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահը

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին Բաթումիում ընդունել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Ցոտնե Անանիձեն։

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։

Զրուցակիցներն անդրադարձել են հայ և վրաց ժողովուրդների միջև ձևավորված ավանդական բարեկամական կապերին, միջխորհրդարանական համագործակցության խորացման հնարավորություններին, ինչպես նաև գիտակրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության շարունակականության ապահովմանն ու ընդլայնման հեռանկարներին։

Կողմերը կարևորել են երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումն ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը։