Հաջիևն ափսոսանք է հայտնել, որ Երևանը պատվիրակություն չի ուղարկել՝ մասնակցելու COP29-ին

Հաջիևն ափսոսանք է հայտնել, որ Երևանը պատվիրակություն չի ուղարկել՝ մասնակցելու COP29-ին

Ադրբեջանի նախագահի օգնականն ափսոսանք է հայտնել, որ Երևանը պատվիրակություն չի ուղարկել՝ մասնակցելու COP-29-ին:
 
«Միևնույն ժամանակ, Երևանը շարունակում է խոսել տարածաշրջանային գործակցության և գործընկերության մասին»,- հավելել է Հիքմեթ Հաջիևը:
 
Նա նաև մեղադրել է Հայաստանին՝ կլիմայական համաժողովին ընդառաջ, իբր, հակաադրբեջանական քարոզչություն վարելու համար: Նույն մեղադրանքները Հաջիևը հնչեցրել է նաև Արևմուտքի հասցեին:
 
Երեկ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ COP-29-ին Հայաստանի մասնակցության հարցը կախված է բանակցությունների ընդհանուր դինամիկայից, և հայկական կողմը դեռ որոշում չունի: