ԱՄՆ նախագահը հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քվեարկել է Միացյալ Նահանգների նախագահի ընտրությանը, հաղորդում է CNN-ը։ Քվեարկությունը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Պալմ-Բիչ քաղաքի ընտրական տեղամասերից մեկում։
ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը դեռ նոյեմբերի 4-ին հայտնել էր, որ փոստով քվեարկել է երկրի նախագահի ընտրությանը:
ԱՄՆ ընտրատեղամասերում մեկնարկել է նախագահի ընտրության քվեարկությունը: Վաղ առավոտյան երկրի արևելյան նահանգներում առավոտյան 6:00-ին բացվել են ընտրատեղամասերը:
Ակնկալվում է, որ նախագահի այս ընտրությանը կմասնակցի ավելի քան 160 միլիոն ամերիկացի: 82 միլիոն քաղաքացի նախորդ շաբաթների ընթացքում արդեն վաղաժամ քվեարկել է:
Այս ընտրությամբ կորոշվի, թե առաջիկա չորս տարիներին ով է ղեկավարելու երկիրը՝ Հանրապետական կուսակցության թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրա՞մփը, թե՞ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։
Երկրում անցկացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ թեկնածուների միջև հավասար ընտրապայքար է ընթանում։