ԵՄ՝ օտարերկրյա հարցերով գլխավոր քարտուղար Պետեր Ստանոն Հայաստանում ԵՄ առաքելությանն ու ՀՀ «ռազմականացման» հասցեին Ադրբեջանի նախագահի քննադատությունն անհիմն է համարում։
«Առաքելությունը սկսել է գործել ՀՀ իշխանությունների խնդրանքով և գործում է միջազգայնորեն ճանաչված սահմանի միայն հայկական կողմում։ Այն անաչառ առաքելություն է՝ հստակ սահմանված մանդատով»,- ասել է Ստանոն՝ հավելելով, որ մեկնարկից ի վեր առաքելությունն ապացուցել է իր կարևորությունը՝ նպաստելով պայմանների ստեղծմանը, որոնք իրենց հերթին նպաստում են ԵՄ աջակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։