Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի Թալահասի քաղաքում գտնվող պետական համալսարանի շենքում։ Առնվազն վեց մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների ստացած վնասվածքները գնահատվում են իբրև ծանր։
Լրատվամիջոցները հայտնել են, որ կրակ բացողը բերման է ենթարկվել, ենթադրվում է, որ նա միայնակ է գործել։