Շվեդիան դադարեցրել է գործակցությունը Վրաստանի հետ: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ խոսքը երկու երկրի իշխանությունների մակարդակով շփումների մասին է։
«Վրաստանում զարգացումներն անհանգստություն են առաջացնում։ Խորհրդարանի ընտրության ժամանակ միջազգային դիտորդների արձանագրած խախտումները հաստատում են դա»,- հայտարարել է Շվեդիայի համագործակցության և արտաքին առևտրի նախարար Բենջամին Դուզան։
Միաժամանակ Ստոկհոլմը շուրջ 2,5 մլն դոլար է հատկացրել՝ Վրաստանի քաղհասարակությանն աջակցելու համար։