ԵՄ-ն Ուկրաինային ևս 1 մլրդ եվրո ռազմական օգնություն կտրամադրի

ԵՄ-ն Ուկրաինային ևս 1 մլրդ եվրո ռազմական օգնություն կտրամադրի


ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Կիևին աջակցության նոր փաթեթին՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում։ Միջոցները կուղղվեն անօդաչու թռչող սարքերի, ՀՕՊ համակարգերի, զինամթերքի, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների, ռադարների և այլ սպառազինության գնմանը։

Մատակարարումները նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի վերջը։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ օգնությունը կոչված է ամրապնդելու Ուկրաինայի դիրքերը ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջ: