Եվրամիության մի շարք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, մտահոգություն հայտնել Վրաստանում իրավիճակի և խորհրդարանի ընտրության ժամանակ արձանագրված խախտումների կապակցությամբ:
Նրանք կոչ են արել անաչառ քննություն անցկացնել և հավաստիացրել, որ միշտ կանգնած են լինելու վրաց ժողովրդի կողքին:
«Կարևոր է, որ բողոքի ակցիաները և կառավարության արձագանքը դրանց լինի խաղաղ։ Ընտրական խախտումներն անհամատեղելի են Եվրամիության թեկնածուից ակնկալվող չափանիշներին։ Սա դավաճանություն է վրաց ժողովրդի՝ եվրոպական օրինական նկրտումների նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Նախարարները նաև քննադատել են Հունգարիայի վարչապետի այցը Վրաստան՝ այն անվանելով վաղաժամ և նշելով, որ Վիկտոր Օրբանը հանդես չի գալիս Եվրամիության անունից։