Եվրահանձնաժողովը (ԵՀ) հայտարարել է, որ հինգ տարի ժամկետով մինչև 35,3% «վերջնական փոխհատուցման մաքսատուրքեր» կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների (BEV) ներմուծման վրա։ Այս մասին հայտնել է ԵՀ մամուլի ծառայությունը։
Բրյուսելում անցկացված հետաքննությունը պարզել է, որ Չինաստանում ավտոարտադրողներն օգուտ են ստանում «անարդար սուբսիդավորումից», ինչը տնտեսական վտանգ է ներկայացնում ԵՄ արտադրողների համար: Մաքսատուրքերը կհասնեն 35,3 տոկոսի՝ կախված մատակարարներից։
Չինական էլեկտրական մեքենաների հետաքննության մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը 2023 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Եվրոպական միության վիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ։ Ըստ ԵՀ-ի՝ «այս որոշումը պայմանավորված է վերջերս Չինաստանից ԵՄ էժան էլեկտրական մեքենաների արտահանման արագ աճով»:
Չինաստանը ԵՀ-ի այդ որոշման դեմ բողոքել են Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, հայտնում է South China Morning Post-ը։
Զուգահեռաբար ԵՄ-ն և Չինաստանը շարունակում են աշխատել Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համատեղելի այլընտրանքային լուծումներ գտնելու ուղղությամբ, որոնք արդյունավետ կլինեն բացահայտված խնդիրները վերացնելու հարցում, նշել է Բրյուսելը։ ԵՀ-ն բաց է նաև առանձին արտահանողների հետ բանակցությունների համար: