Իրանը մտադիր է եռապատկել ռազմական բյուջեն. DW

Իրանը մտադիր է եռապատկել ռազմական բյուջեն. DW

Թեհրանը ծրագրում է արմատապես բարձրացնել իր ռազմական բյուջեն այն բանից հետո, երբ Իրանը և Իսրայելը վերջին ամիսներին փոխանակեցին հարձակումները, գրում է DW-ն:

Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանիի խոսքով՝ երկրի ղեկավարությունը նախատեսել է ռազմական բյուջեն ավելացնել մոտ 200%-ով։

Հայտարարությունն արվել է Իրանի և Իսրայելի լարվածության խորացման ֆոնին և նրա դեմ պատասխան ռազմական հարվածներից հետո:

Իրանն ու Իսրայելը մի քանի ամիս շարունակ հրթիռային համազարկեր են փոխանակել, իսկ շաբաթ օրը Իսրայելը հարվածել է Իրանին՝ ի պատասխան Իսրայելի դեմ իրանական հրթիռակոծության:

Երկուշաբթի Թեհրանը հայտարարել է, որ «կօգտագործի բոլոր հասանելի միջոցները»՝ պատասխանելու հարձակումներին, որոնք Իսրայելի խոսքով՝ ուղղված էին Իրանի ռազմական թիրախների դեմ:

Իրանն արդեն ունի Մերձավոր Արևելքի ամենամեծ բանակներից մեկը՝ ավելի քան 600000 գործող զինծառայողով և մոտ 350000 պահեստազորայինով: