Թրամփը պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ սահմանափակումները. Քելոգ

Թրամփը պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ սահմանափակումները. Քելոգ


Դոնալդ Թրամփը պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ սահմանափակումները՝ վերջ տալու պատերազմին՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կարող է ուժեղացնել պատժամիջոցները ռուսական նավթի արդյունահանման և արտահանման ոլորտում։

«Եթե որևէ մեկը կա, որ հասկանում է՝ ինչպես են աշխատում ճնշման լծակները, ապա դա նախագահ Թրամփն է»,- նշել է Քելոգը:

Նա հավելել է՝ Մոսկվայի նկատմամբ անհրաժեշտ է ոչ միայն տնտեսական, այլև ռազմական և դիվանագիտական ճնշումներ գործադրել։

Միևնույն ժամանակ, Քելոգը նախազգուշացրել է՝ հակամարտության կարգավորման համար թե՛ Կիևը, թե՛ Մոսկվան պետք է գնան զիջումների: