Բաքուն պատրաստվում է ՌԴ դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան. ադրբեջանական ԶԼՄ-ներ

Բաքուն պատրաստվում է ՌԴ դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան. ադրբեջանական ԶԼՄ-ներ


Ադրբեջանը Ռուսաստանի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան։ Ադրբեջանական պետական ԱՊԱ և այլ գործակալությունների հաղորդմամբ՝ Ադրբեջանը Ռուսաստանին հստակ ներկայացրել է AZAL-ի խոցված ինքնաթիռի հետ կապված իր պայմաններն ու պահանջները, որոնց մասին ասվել է ամենաբարձր մակարդակով։

Զեկույցում նշված է, որ 05։13։32 օդանավի կառավարման հիմնական համակարգերը խափանվել են, իսկ 05։21։32-ին համակարգող դիսպետչերը Գրոզնիին հայտնել է «Գորգ» գործողության մեկնարկի մասին, ինչը ինքնաթիռի անձնակազմը նախապես չէր կարող իմանալ, և դա ցույց է տալիս ռուսական իշխանությունների կողմից տեղեկությունը թաքցնելու փորձը։

«Չնայած այս փաստերին՝ ռուս պաշտոնատար անձինք, փորձագետները և ԶԼՄ-ները շարունակում են հերքել իրենց առնչությունը միջադեպին և փորձում են մեղքը բարդել անձնակազմի վրա։ Ինչպես արդեն հաղորդվել է, Ադրբեջանն ունի «Պանցիր-Էս» հրթիռի բեկորներ․ հենց այդ հրթիռով էլ խոցվել է ինքնաթիռը։ Ձևավորվում է ապացուցողական բազա, հավաքվում են փաստեր ու ապացույցներ, նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ միջազգային դատարան դիմելու համար։ Այդուհանդերձ, ՌԴ հետ երկխոսության դռները բաց են մնում․ Մոսկվան պետք է բացահայտորեն ընդունի իր մեղքը և ստանձնի պատասխանատվություն, հակառակ դեպքում՝ Բաքուն է պատրաստ հաջորդ քայլերին»,- հայտնում է ԱՊԱ գործակալությունը։