ՌԴ ԱԳՆ հայտարարությունը ԱՄՆ ընտրությունների վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ հայտարարությունը ԱՄՆ ընտրությունների վերաբերյալ

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքների վերաբերյալ՝ չշնորհավորելով Թրամփին՝ հաղթանակի կապակցությամբ:

«ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը, որը չորս տարվա ընդմիջումից հետո վերադառնում է Սպիտակ տուն, անշուշտ արտացոլում է ամերիկացիների դժգոհությունը ինչպես Ջո Բայդենի վարչակազմի արդյունքներից, այնպես էլ Դեմոկրատական ​​կուսակցության նախընտրական ծրագրից։

Մենք պատրանքներ չենք տածում ԱՄՆ ընտրված նախագահի նկատմամբ, որը Ռուսաստանում լավ հայտնի է, և Կոնգրեսի նոր կազմի նկատմամբ, որտեղ հանրապետականները, նախնական տվյալներով, մեծամասնություն են կազմում։ ԱՄՆ-ում իշխող քաղաքական էլիտան, անկախ կուսակցական պատկանելությունից, հավատարիմ է հակառուսական դիրքորոշման ու «Մոսկվային զսպելու» գծին»,- ասված է հայտարարության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ ամուր պաշտպանելով ռուսական ազգային շահերը և «կենտրոնանալով հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակների իրագործման վրա։ «Մեր պայմաններն անփոփոխ են և լավ հայտնի են Վաշինգտոնում»,- եզրափակել է հայտարարությունը: