Լեհաստանում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության նոր բազա է գործարկվել

Լեհաստանում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության նոր բազա է գործարկվել

Լեհաստանում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության նոր բազա է գործարկվել՝ հայտնել է Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը` փոխանցում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ Aegis Ashore կոչվող բազան թույլ է տալիս որսալ փոքր և միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ: Այն կազմում է ՆԱՏՕ-ի ավելի մեծ հակահրթիռային վահանի մաս։

«Բազայի պատրաստվածությունը կարևոր է անդրատլանտյան անվտանգության համար աճող սպառնալիքի ֆոնին, որը կազմում են բալիստիկ հրթիռները», – ասել է Ստոլտենբերգը: