Կուրսկի շրջանի վրա հարձակումից հետո Ուկրաինայի հետ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող․ Լավրով

Կուրսկի շրջանի վրա հարձակումից հետո Ուկրաինայի հետ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է Մոսկվա-Կիև հնարավոր բանակցություններին, հայտարարել՝ Կուրսկի շրջանի վրա հարձակումից հետո Ուկրաինայի հետ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող։

«Վլադիմիր Պուտինը մի շատ կարևոր արտահայտություն է արել, այն է՝ մենք որոշ ժամանակ անց գնահատական կտանք ստեղծված իրավիճակին»,- հավելել է Սերգեյ Լավրովը։

Պուտինի օգնական Յուրի Ուշակովն էլ հայտարարել է, որ չնայած սահմանամերձ տարածքներում ուկրաինական կողմի գործողություններին՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ Մոսկվայի առաջարկները դեռ ուժի մեջ են:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը ռազմական գործողությունների դադարեցման նոր պայմաններ էր առաջ քաշել՝ ուկրաինական զորքերի դուրս բերում Դոնեցկից, Լուգանսկից, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ամբողջ տարածքից: Նաև, Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցության մտադրությունից, հայտարարի չեզոք, ոչ միջուկային կարգավիճակ, ապառազմականացվի և ապազգայնականացվի, Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներն էլ պետք է չեղարկվեն, Ղրիմը և Սևաստոպոլը ճանաչվեն Ռուսաստանի մաս:

Կիևը և նրա արևմտյան դաշնակիցներն անիրատեսական վերջնագիր են որակում Մոսկվայի պահանջները: