ԱՄՆ-ը F-35A Lightning II կործանիչների խումբ է տեղակայել Հունաստանում՝ ՆԱՏՕ-ի զորավարժության շրջանակում

ԱՄՆ-ը F-35A Lightning II կործանիչների խումբ է տեղակայել Հունաստանում՝ ՆԱՏՕ-ի զորավարժության շրջանակում

Ամերիկյան հինգերորդ սերնդի F-35A Lightning II կործանիչների խումբը ժամանել է Հունաստանի Անդրավիդա բազա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի Ramstein Flag 2024 զորավարժություններին, հայտնում է Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Զորավարժությունները, որոնց կմասնակցեն Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 12 երկրի ռազմաօդային ուժերը, կանցկացվեն ՆԱՏՕ-ի Միացյալ ավիացիոն հրամանատարության ղեկավարության ներքո՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 11-ը:

Ամերիկյան կործանիչները տեղափոխել են բրիտանական «Լեյքենհիթ» ավիաբազայից։ Անգլիայի Միլդենհոլ ռազմաօդային բազայից Հունաստան են բերվել ամերիկյան KC-135 լիցքավորող ինքնաթիռներ։

Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը նշել է, որ Rammstein Flag 2024 զորավարժություններն ուղղված են ՆԱՏՕ-ի անդամ երկրների համատեղ մարտական գործողությունների անցկացման հնարավորությունների կատարելագործմանը, այդ թվում՝ ինտեգրված հակաօդային և հակահրթիռային պաշտպանության կիրառմամբ: