Սպիտակ տան խոսնակը մեկնաբանել է առևտրային ոլորտում ԱՄՆ-Չինաստան լարվածությանը: Քերոլայն Լևիտը շեշտել է՝ այժմ գնդակը Պեկինի դաշտում է: «Չինաստա՛նը պետք է մեզ հետ գործարք կնքի, ոչ թե մենք՝ նրանց: Չինաստանն այլ երկրներից տարբերվում է միայն նրանով, որ շատ ավելի մեծ է: Պեկինն էլ մյուսների պես ուզում է մեր փողերը և սպառողներին»,- նշել է նա: Սպիտակ տան խոսնակը հավատացրել է՝ Դոնալդ Թրամփը բաց է Պեկինի հետ գործարքի համար: Միևնույն ժամանակ Սպիտակ տնից նախազգուշացնում են, որ Չինաստանի հետ սահմանված հավելյալ մաքսատուրքերը կարող են 145-ից հասցվել 245 տոկոսի:
Չինաստանի ԱԳՆ-ն արձագանքել է՝ առևտրային պատերազմներում հաղթողներ չկան: Գերատեսչությունը կոչ է արել Վաշինգտոնին դադարեցնել ճնշման, շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունը, փոխարենը բանակցություններ վարել՝ հիմնված հարգանքի և հավասարության սկզբունքների վրա: «Պեկինը չի ցանկանում հակամարտել, բայց չի վախենա գնալ այդ ճանապարհով»,- նշել է ԱԳՆ խոսնակը:
Մանրամասները՝ տեսանյութում: