Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ուկրաինական պատերազմի կարգավորման համար շփումների թիվն ավելացել է, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը այդ թեմայի շուրջ «շատ կառուցողական» բանակցությունների մասին։
«Առանձին գերատեսչությունների միջև իսկապես շփումներ կան, և վերջերս դրանք ակտիվացել են, բայց ես այլ մանրամասներ չեմ կարող ասել»,- նրա խոսքը մեջբերում են ռուսական լրատվական գործակալությունները:
Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ «չնայած ուկրաինացի առաջնորդի ոչ լեգիտիմության մասին Ռուսաստանի նախագահ Պուտինի արած հայտարարություններին»։
Երեքշաբթի ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ իր վարչակազմը «շատ կառուցողական բանակցություններ է վարում Ուկրաինայի հարցով», և ինքն «ամեն ինչ կանի» պատերազմը դադարեցնելու համար։