Բայդենը զգուշացրել է Իրանին, որ ԱՄՆ-ը Թրամփի դեմ մահափորձը կհամարի որպես պատերազմի հայտարարում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ազգային անվտանգության խորհրդին հանձնարարել է զգուշացնել Իրանին, որ ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի նկատմամբ ցանկացած մահափորձ Վաշինգտոնը կդիտի որպես պատերազմ հայտարարելու ակտ՝ գրում է The Washington Post-ը։ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Սավեթն ընդգծել է, որ Բայդենը հրահանգել է «բոլոր ռեսուրսներն» ուղղել պաշտպանելու Թրամփին: Հետախուզական գործակալություններին հանձնարարված է տեղեկատվություն տրամադրել ԱՄՆ…