Վրացական 3 հեռուստաալիք պատժվել է իշխող կուսակցության՝ Ուկրաինայի կադրերով տեսանյութեր ցուցադրելուց հրաժարվելու համար. BBC

Վրացական 3 հեռուստաալիք պատժվել է իշխող կուսակցության՝ Ուկրաինայի կադրերով տեսանյութեր ցուցադրելուց հրաժարվելու համար. BBC

Վրացական երեք հեռուստաալիք տուգանվել է «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական տեսահոլովակը՝ ուկրաինական պատերազմի ժամանակ ավերված շենքերի կադրերով, հեռարձակումից հրաժարվելու համար։ Թբիլիսիի փողոցներում սկանդալային տեսանյութ ու պաստառներ են հայտնվել խորհրդարանի ընտրության քվեարկությունից մեկ ամիս առաջ, որոնք Վրաստանում անվանում են ճակատագրական ու պատմական՝ հայտնում է BBC-ն։

Տեսանյութում օգտագործվում են Ուկրաինայի ավերված ու այրվող շենքերի, ենթակառուցվածքների և քաղաքների սև-սպիտակ կադրեր՝ «Ո՛չ պատերազմին» մակագրությամբ։ Վրաստանում նմանատիպ նոր և վերանորոգված շենքերը ներկայացվում են գունավոր պատկերներով՝ «Ընտրիր խաղաղությունը» կարգախոսով։

Իշխող կուսակցության տեսանյութը հրապարակելուց հրաժարվելու համար վրացական «Ֆորմուլա», «Մթավարի արխի» և «Պիրվելի TV» հեռուստաալիքները տուգանվել են 5000-ական լարիով (մոտ 1800 դոլար)։

Ըստ «Մթավարի արխի» հեռուստաալիքի փաստաբան Թամթա Մուրադաշվիլու, դատարանը բավարարել է նաև առաջին ատյանի որոշումն անհապաղ կատարելու մասին հանձնաժողովի պահանջը։ Դա նշանակում է, որ հեռուստաալիքները պարտավոր են անհապաղ եթեր հեռարձակել տեսանյութը՝ անկախ նրանից՝ որոշումը կբողոքարկվի՞ վերաքննիչ դատարանում, թե՞ ոչ։

«Մենք չենք պատրաստվում ենթարկվել այս որոշմանը»,- ասել է փաստաբանը BBC-ին։ Հեռուստաալիքը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։