Ռուսաստանը խոշոր հակագրոհ է ձեռնարկել Կուրսկի շրջանում

Ռուսաստանը խոշոր հակագրոհ է ձեռնարկել Կուրսկի շրջանում

Ռուսական զորքերը նոր հարձակում են սկսել Կուրսկի շրջանի մի քանի հատվածում և ճեղքել ուկրաինական պաշտպանական գիծը՝ հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ կապված տելեգրամյան ալիքները:

Ուկրաինական DeepState վերլուծական նախագիծը նաև տեղեկացրել է, որ ռուսական բանակը «հետ է մղել» Ուկրաինայի զինված ուժերի՝ Կուրսկի խմբավորման ձախ թևը։ Հոկտեմբերի 10-ի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 38 քառակուսի կմ օկուպացված տարածք։ Ռուսական զորքերին հաջողվել է «գրավել հինգ բնակավայր և շրջապատել թշնամու առնվազն երկու գումարտակ՝ կտրելով մատակարարման և տարհանման երկու կարևոր ճանապարհ: Վերլուծաբանները նշում են, որ ուկրաինական զորքերի մի մասը շրջապատման վտանգի տակ է։

Միաժամանակ, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին առընթեր ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերին հաջողվել է տապալել ռուսական բանակի ծրագրերը։