ՑԱՀԱԼ-ը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների տարածքում գտնվող օբյեկտի վրա. Al Jazeera

ՑԱՀԱԼ-ը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների տարածքում գտնվող օբյեկտի վրա. Al Jazeera

Իսրայելական բանակը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահների շտաբի տարածքում գտնվող դիտաշտարակի վրա՝ հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով խաղաղապահ առաքելության աղբյուրին։ Ավելի վաղ Times of Israel թերթը գրել էր, որ իսրայելական բանակը վտանգի է ենթարկում խաղաղապահներին՝ Լիբանանի հարավում շիա «Հըզբոլլահ» շարժման դեմ ցամաքային գործողության ընթացքում իր դիրքերը տեղադրելով ՄԱԿ-ի առաքելության կողքին:…

Read More
Ուկրաինան օրենք է ընդունել ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը վավերացնելու մասին

Ուկրաինան օրենք է ընդունել ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը վավերացնելու մասին

Ուկրաինայի Գերագույն ռադան չորեքշաբթի՝ հոկտեմբերի 9-ին, փոփոխություններ է կատարել քրեական և քրեադատավարության օրենսգրքում՝ երկրի օրենսդրությունը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի հետ ներդաշնակեցնելու նպատակով: Օրենքն ուժի մեջ կմտնի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ստորագրելուց հետո։ Միաժամանակ ուժի մեջ կմտնի Հռոմի ստատուտի վավերացման մասին փաստացի օրենքը։ Ռուսաստանի իշխանությունները հրաժարվում են ճանաչել Միջազգային քրեական դատարանի որոշումների օրինականությունը, իսկ ՌԴ…

Read More
Արշակյանն առցանց մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին

Արշակյանն առցանց մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին

Հակոբ Արշակյանն առցանց մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին: «ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 10-ին առցանց ձևաչափով մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության և նոր մարտահրավերների ու վտանգների հակազդման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման համատեղ հանձնաժողովի, որից հետո էլ`…

Read More
Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար

Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները։ Այդ մասին ասված է նախագահի հրամանագրում։ Այժմ Վրաստանի քաղաքացիները կկարողանան Ռուսաստան մուտք գործել առանց վիզայի 90 օրից ավելի ժամկետով այնտեղ մնալու համար։ Նախկինում այդ օրենքից չէին կարող օգտվել Վրաստանի այն քաղաքացիները, որոնք Ռուսաստան էին եկել աշխատանքի կամ սովորելու նպատակով։ Այժմ նրանց համար…

Read More
«Մոսադը» նշել է Լիբանանում հրադադարի պայմանները

«Մոսադը» նշել է Լիբանանում հրադադարի պայմանները

Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավար Դավիդ Բառնեան ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ուիլյամ Բերնսի հետ շփումների ժամանակ ասել է, որ Լիբանանում հրադադարը պետք է կապված լինի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից Գազայի հատվածում պահվող պատանդների փոխանակման հետ՝ հայտնել է իսրայելական Walla պորտալը: Իսրայելը փորձում է հասնել նրան, որ Լիբանանում գործողությունների դադարեցման մասին ցանկացած պայմանավորվածություն իր…

Read More
Ռյաբկովը հերքել է Թրամփի խոսքերն ամբողջական ապամիջուկայնացման գործարքի մասին

Ռյաբկովը հերքել է Թրամփի խոսքերն ամբողջական ապամիջուկայնացման գործարքի մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ իր վարչակազմի օրոք Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Չինաստանը մոտ են եղել ամբողջական ապամիջուկայնացման գործարքին, չեն համապատասխանում իրականությանը՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Փոխարտգործնախարարը նշել է նաև, որ մոտակա ժամանակում Նյու Յորքում տեղի կունենա «միջուկային հնգյակի» նոր հանդիպումը:

Read More
Ուկրաինայի զինված ուժերը Եյսկի մոտ հարված են հասցրել ԱԹՍ-ների պահեստին

Ուկրաինայի զինված ուժերը Եյսկի մոտ հարված են հասցրել ԱԹՍ-ների պահեստին

Ուկրաինայի ռազմածովային ուժերը, Անվտանգության ծառայության ստորաբաժանումների հետ համատեղ, հարվածել են ՌԴ Կրասնոդարի երկրամասի Եյսկի շրջանում գտնվող «Շահեդ» կամիկաձե-դրոնների պահեստին, որտեղ պահվել է մոտ 400 գրոհային անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբն էլ հայտարարել է, որ Օկտյաբրսկում հրկիզվել են «պահեստային տարածքներ», և հրդեհը տեղայնացվել է, սակայն…

Read More
Կոբախիձեն անարդար է համարել Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի նոր բանաձևը

Կոբախիձեն անարդար է համարել Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի նոր բանաձևը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը նույնքան անարդյունավետ կլինի, որքան նախորդները։ Նրա խոսքով՝ «Եվրախորհրդարանում կոնկրետ ուժեր չեն կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ Վրաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ չբացվեց: Նա հայտարարել է, որ չորեքշաբթի ընդունված բանաձևն անարդար է այն մասով, որտեղ խոսվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներին պատժելու…

Read More
«Միլթոն» փոթորիկը հարվածում է Ֆլորիդային

«Միլթոն» փոթորիկը հարվածում է Ֆլորիդային

«Միլթոն» փոթորիկը հասել է  Ֆլորիդա նահանգ՝ հայտնում է ԱՄՆ Փոթորիկների ազգային կենտրոնը (NHC): Սիեստա Քիի մոտակայքում քամին շարժվում է մոտ 200 կմ/ժ արագությամբ և ուժեղ պոռթկումներով։ Փոթորիկը մահացու ալիքներ է առաջացրել Ֆլորիդայի ափի մեծ մասում, ներառյալ՝ խիտ բնակեցված տարածքները, ինչպիսիք են Տամպան, Սենթ Պիտերսբուրգը, Սարասոտան և Ֆորտ Մայերսը: Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհեր կան Ֆլորիդայի արևելյան…

Read More
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին․ թիրախում «Հըզբոլլահ»-ի անդամն է եղել

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին․ թիրախում «Հըզբոլլահ»-ի անդամն է եղել

Իսրայելական ավիացիան Սիրիայի տարածքին հարված է հասցրել, որի նպատակը «Հըզբոլլահ»-ի ռազմական խմբավորման մասնակցի ոչնչացումն է եղել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել և ոչնչացրել են Ազամ Ջահութին՝ Էլ-Քունեյթրա քաղաքի տարածքում։ Համաձայն զինվորականների տվյալների՝ վերջինս գործել է Գոլանի բարձունքներում՝ տեղական «ահաբեկչական ցանցի» կազմում, որն, ըստ իսրայելական աղբյուրների, Սիրիայում «Հըզբոլլահ»-ի «ահաբեկչական բջիջ»…

Read More
Նեպալցի դեռահասը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ դառնալով երկրի 14 ամենաբարձր գագաթները նվաճած ամենաերիտասարդ լեռնագնացը

Նեպալցի դեռահասը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ դառնալով երկրի 14 ամենաբարձր գագաթները նվաճած ամենաերիտասարդ լեռնագնացը

18-ամյա Նիմա Ռինջի Շերպան չորեքշաբթի առավոտյան ժամը 6-ի սահմաններում բարձրացել է Տիբեթի Շիշաբանգմա լեռան գագաթը և դարձել մի քանի տասնյակ մարդկանցից մեկը, ում հաջողվել է նվաճել աշխարհի բոլոր 14 լեռնագագաթները, որոնք, ըստ Ալպինիզմի և ժայռամագլցման միջազգային ֆեդերացիայի, ծովի մակարդակից բարձր են ավելի քան 8000 մետր։ Շերպան բարձր լեռնագնացությամբ սկսել է զբաղվել 16 տարեկանից: Նրանից պահանջվել…

Read More
ԶԼՄ-ները հայտնել են Իսրայելի հետ հրադադար հաստատելու «Հըզբոլլահի» պատրաստակամության մասին

ԶԼՄ-ները հայտնել են Իսրայելի հետ հրադադար հաստատելու «Հըզբոլլահի» պատրաստակամության մասին

Լիբանանի շիա «Հըզբոլլահ» խմբավորումը, ըստ երևույթին, փոխել է իր դիրքորոշումը և պատրաստ է համաձայնել Իսրայելի հետ անվերապահ հրադադարին: Այս մասին չորեքշաբթի հայտնել են իսրայելական լրատվամիջոցները, մասնավորապես՝ The Jerusalem Post-ը։ Ավելի վաղ շիական շարժումը Լիբանանում հրադադարը կապում էր կրակի դադարեցման հետ Գազայի հատվածում, որտեղ Իսրայելի պաշտպանության ուժերը արդեն մեկ տարի ռազմական գործողություններ են իրականացնում պաղեստինյան արմատական…

Read More