Հարիսը երրորդ օրն անընդմեջ առաջ է Թրամփից աջակցության հարցում. NYT

Հարիսը երրորդ օրն անընդմեջ առաջ է Թրամփից աջակցության հարցում. NYT

ԱՄՆ փոխնախագահ և Դեմոկրատական ​​կուսակցությունից պետության ղեկավարի թեկնածու Քամալա Հարիսը ժողովրդական աջակցության մակարդակով երրորդ օրն անընդմեջ 3 տոկոսային կետով առաջ է իր մրցակցից՝ Հանրապետական ​​կուսակցության թեկնածու և Ամերիկայի նախկին նախագահ Դոնալդ Թրամփից: Այդ մասին հայտնում է New York Times թերթը՝ վկայակոչելով սոցհարցումների ագրեգատորի տվյալները: Չորեքշաբթի օրվա դրությամբ Հարրիսն ունի 49% աջակցություն, Թրամփը 46%։ Ավելի վաղ…

Read More
Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ քիմիական զենք կիրառելու համար

Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ քիմիական զենք կիրառելու համար

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի մարտի դաշտում քիմիական զենք կիրառելու համար։ Տույժերի են ենթարկվել ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերն ու նրանց հրամանատար Իգոր Կիրիլովը, որոնք մեղադրվում են քիմիական զենքի օգտագործման ու ապատեղեկատվության տարածելու համար, հայտնել է Բրիտանիայի կառավարությունը: Սև ցուցակում են ներառված նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության 27-րդ և 33-րդ…

Read More
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) և տեղական հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) և տեղական հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) և տեղական հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին տեղեկություն է տարածում ԿԸՀ-ն։ Ինչպես նշվում է հրապարակված տեղեկատվության մեջ, փաստաթուղթը ստորագրած կողմերը համաձայն են վարչական ռեսուրսների մասին Ընտրական օրենսգրքի 45-րդ, 48-րդ և 49-րդ հոդվածների միատեսակ սահմանմանը և հաստատում են, որ վարչական և դատական ​​ընթացքում առաջնորդվելու են հուշագրում նշված սահմանումներով։…

Read More
Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում. Bloomberg

Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում. Bloomberg

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում և քննարկել Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանները և վերջ դնել պատերազմին, հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի և արևմտյան երկրների ղեկավարների միջև բանակցությունների ընթացքին ծանոթ պաշտոնյաներին։ Հրապարակայնորեն Զելենսկին շարունակում է պնդել ռուսական զորքերի ամբողջական դուրսբերումն Ուկրաինայից և բացառում է օկուպացված տարածքների շուրջ սակարկությունները, սակայն ուկրաինացի պաշտոնյաները…

Read More
Վրաստանը կարող է կորցնել ԵՄ ֆինանսական օգնությունը. Եվրախորհրդարան

Վրաստանը կարող է կորցնել ԵՄ ֆինանսական օգնությունը. Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանը կոչ է անում սառեցնել Եվրամիության կողմից Վրաստանի կառավարությանը տրամադրվող ամբողջ ֆինանսավորումը, քանի դեռ Թբիլիսին չի չեղարկել ոչ ժողովրդավարական օրենսդրությունը, մասնավորապես «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության», «Ընտանեկան արժեքների ու անչափահասների պաշտպանության» մասին օրենքները, ինչպես նաև երկրի օրենսգրքում կատարված փոփոխությունները: Այդ մասին ասված է «Ժողովրդավարական հետընթացը և քաղաքական բազմակարծության սպառնալիքները Վրաստանում» բանաձևում, որն ընդունել է Եվրախորհրդարանը հոկտեմբերի 9-ին…

Read More
Քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները

Քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Պատասխանատուները ներկայացրել են առկա իրավիճակը, խնդիրների լուծման շուրջ հնարավոր քայլերն ու լուծումները: Վարչապետ Փաշինյանը կարևորել է բաժանորդներին որակյալ էլեկտրաէներգիայի մատակարարման ուղղությամբ խնդիրների լուծումը, պատկան գերատեսչությունների կողմից այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, այդ թվում՝…

Read More
Իսրայելի պաշտպանության նախարարը Նեթանյահուի խնդրանքով հետաձգել է այցը ԱՄՆ

Իսրայելի պաշտպանության նախարարը Նեթանյահուի խնդրանքով հետաձգել է այցը ԱՄՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հետաձգել է չորեքշաբթի նախատեսված այցը Միացյալ Նահանգներ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի խնդրանքով, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան հեռուստաալիքին ասել է, որ Գալանտի այցը հետաձգվել է, քանի որ նախարարների կաբինետը նախատեսում է քվեարկություն անցկացնել Իրանի հրթիռային հարվածին պատասխանելու համար: Նրա խոսքով, ուղևորությունը կհետաձգվի այնքան ժամանակ, քանի դեռ…

Read More
Իսրայելը կարող է հակահարված տալ Իրանին Յոմ Կիպուր տոնի ժամանակ

Իսրայելը կարող է հակահարված տալ Իրանին Յոմ Կիպուր տոնի ժամանակ

Իսրայելը կարող է պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը հրեական Յոմ Կիպուր տոնի ժամանակ, NBC News-ին հայտնել են ամերիկացի պաշտոնյաները։ Միևնույն ժամանակ նրանք ասել են, որ Իսրայելի առաջնորդները մինչ այժմ ԱՄՆ-ին չեն տեղեկացրել Իրանի հրթիռային հարվածին իրենց ռազմական պատասխանի կոնկրետ մանրամասների մասին: Նշվում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարները հեռախոսազրույցների ընթացքում քննարկել են հնարավոր պատասխան քայլերը,…

Read More
Երևանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Բորտնիկովի հայտարարությանը

Երևանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Բորտնիկովի հայտարարությանը

Օրեր առաջ ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովն ԱՊՀ անվտանգային մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել էր. «Ամերիկացիներն ու եվրոպացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն Անդրկովկասում կայունության հաստատմամբ։ Արևմուտքը փորձում է գլխավորել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում իր «խաղաղապահ» կոնտինգենտի տեղակայմանը»:    «Լուրերը» հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով դիմել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն: Դիվանագիտական ներկայացուցչության պատասխանում նշված…

Read More
Թեոդոսիայի նավթի պահեստում բռնկված հրդեհի պատճառով տարհանվել է 1047 բնակիչ

Թեոդոսիայի նավթի պահեստում բռնկված հրդեհի պատճառով տարհանվել է 1047 բնակիչ

Ավելի քան 24 ժամ առաջ Թեոդոսիայի նավթային պահեստում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո բռնկված խոշոր հրդեհի պատճառով տարհանվել է 1047 մարդ, դեպքի վայրում շարունակվում է հրդեհի մարման աշխատանքը, հայտնել է քաղաքապետ Իգոր Տկաչենկոն։ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովն էլ կոչ է արել բնակիչներին պահպանել հանգստություն՝ գրելով, որ «գույքի կորստի փոխհատուցումները բոլորը կստանան ամբողջ ծավալով»։ «Ազատություն»…

Read More
Միլիոնավոր մարդիկ են տարհանվում Ֆլորիդայում «Միլթոն» փոթորկից առաջ. AP

Միլիոնավոր մարդիկ են տարհանվում Ֆլորիդայում «Միլթոն» փոթորկից առաջ. AP

«Միլթոն» փոթորկին ընդառաջ Ֆլորիդայի 11 շրջանում, որտեղ ապրում է մոտ 5,9 միլիոն մարդ, հայտարարվել է պարտադիր տարհանում, պաշտոնյաները համաքաղաքացիներին զգուշացնում են հույս չդնել տարերքի թուլացման վրա, հայտնում է AP-ն։ «Միլթոնը», որը նախօրեին 5-րդ կատեգորիայից թուլացել էր 4-րդի, կրկին ուժեղացել է մինչև 5-րդ կատեգորիա, հայտնել է ԱՄՆ Փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնը: Այժմ փոթորկի առաջացրած քամու…

Read More
Բորելը Եվրախորհրդարանում հայտարարել է, որ Վրաստանը հեռանում է Եվրամիությունից

Բորելը Եվրախորհրդարանում հայտարարել է, որ Վրաստանը հեռանում է Եվրամիությունից

Վրաստանի իշխանություններն ընդունում են օրենքներ, որոնք երկիրը հեռացնում են Եվրամիությանն անդամակցությունից, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Անցյալ տարի դեկտեմբերին, երբ Վրաստանը ստացավ ԵՄ թեկնածուի կարգավիճակ, մենք հույս ունեինք, որ դա մեծ խթան կհանդիսանա կառավարության համար՝ իրականացնելու զգալի բարեփոխումներ ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու ուղղությամբ, փոխարենը՝ վերջին ամիսներին կառավարող մարմիններն առաջարկել են օրենքներ, որոնք երկիրը…

Read More
Ֆրանսիայի Ազգային ժողովում ձախողվել է Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկությունը

Ֆրանսիայի Ազգային ժողովում ձախողվել է Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկությունը

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը դեմ է քվեարկել վարչապետ Միշել Բարնիեին և նրա կառավարությանն անվստահություն հայտնելուն, Բարնիեի կաբինետը շարունակում է կառավարել, հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի նախագահ Յաել Բրոն-Պիվեն։ «Նոր ժողովրդական ճակատ» (NFP) ձախ կոալիցիայի նախաձեռնությամբ ձեռնարկված քվեարկությունը, որը ստորագրել էր 192 պատգամավոր, նպատակ ուներ չճանաչել նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Բարնիեի և նրա կառավարության նշանակումը,…

Read More
Ռուսաստանը չի խառնվում Ադրբեջանի և Հայաստանի գործերին. Պեսկով

Ռուսաստանը չի խառնվում Ադրբեջանի և Հայաստանի գործերին. Պեսկով

Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի և Ադրբեջանի գործերին։ Ադ մասին հոկտեմբերի 8-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով «Իզվեստիա»-ի թղթակցի հարցին։ Նա հիշեցրել է, որ ԱՊՀ ձևաչափի համաձայն՝ երկրների ղեկավարները միշտ նստում են մի սեղանի շուրջ, բայց դա չի նշանակում Մոսկվայի մասնակցությունը Բաքվի և Երևանի գործերին։ Այդ օրը ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

Read More
Դամասկոսի բնակելի շենքին իսրայելական օդուժի հարվածի հետևանքով առնվազն չորս զոհ կա

Դամասկոսի բնակելի շենքին իսրայելական օդուժի հարվածի հետևանքով առնվազն չորս զոհ կա

Առնվազն չորս մարդ է զոհվել Դամասկոսի արևմտյան Մեզզա թաղամասի բնակելի շենքին իսրայելական ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով, հաղորդում է Al Hadath-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հաղորդվում է, որ հարվածն ուղղվել է Սիրիայում Իրանի դեսպանությունից 1 կմ-ից պակաս հեռավորություն ունեցող շենքին։ Նշված թաղամասը շրջափակել են ոստիկանները, տեղում աշխատում են նաև հրշեջները։

Read More
Կրեմլում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը

Կրեմլում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը

Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը: «Հարաբերությունները դրական են զարգանում, մենք դա նշել ենք դեռ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ժամանակ։ Առևտրային շրջանառությունը կազմում է 4,3 մլրդ դոլար, մեր ուղղակի ներդրումներն Ադրբեջանի տնտեսության մեջ անցնում են 4 մլրդ դոլարը։ Շատ լավ, հետաքրքիր նախագծեր կան և՛ էներգետիկայի ոլորտում, և՛ ենթակառուցվածքային…

Read More
Ֆրանսիան Ուկրաինային Mirage 2000 կործանիչներ կփոխանցի

Ֆրանսիան Ուկրաինային Mirage 2000 կործանիչներ կփոխանցի

Ֆրանսիան նախատեսում է Ուկրաինային փոխանցել Mirage 2000 կործանիչներ, որոնք կվերազինվեն նորագույն սարքավորումներով՝ տեղեկացրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն։ Արդիականացված ինքնաթիռները պետք է պատրաստ լինեն առաքման 2025 թ. առաջին կիսամյակում։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը նշել է, որ ամենակարևորը օդաչուների ու տեխնիկական մասնագետների պատրաստումն է, որը շարունակվում է Նանսիում:

Read More
Պետք է Լիբանանում դիվանագիտական միջոցներով հրադադարի հասնել. Բորել

Պետք է Լիբանանում դիվանագիտական միջոցներով հրադադարի հասնել. Բորել

Իրավիճակը Լիբանանում օրեցօր վատթարանում է` Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի ղեկավար Ժոզեպ Բորելը՝ հավելելով, որ պետք է հասնել հրադադարի: Իր ելույթում Բորելը հայտարարել է, որ Լիբանանի բնակչության ավելի քան 20%-ը ստիպված է եղել տեղափոխվել բնակության վայրից: «Ռմբակոծություններն ազդել են Սիրիայի հետ հաղորդակցության վրա, սիրիացի միգրանտները փորձում են վերադառնալ Սիրիա՝ փրկվելու Լիբանանում ստեղծված իրավիճակից: Դա…

Read More