Նյու Յորքի մոտակայքի Ջերսի-Սիթի քաղաքում ուղղաթիռն ընկել է Հուդզոն գետը, հաղորդում է CBS-ը։ Ուղղաթիռի կործանման հատվածին են մոտենում արտակարգ ծառայությունները։
Ոստիկանությունը հայտնել է, որ ուղղաթիռի կործանման հետևանքով մեկ քաղաքացի մահացել է։
ABC News -ի աղբյուրները հաղորդում են առնվազն երեք քաղաքացու մահվան մասին․ ուղղաթիռում եղել է հինգ մարդ, այդ թվում՝ երեխաներ։