Հայաստանը՝ Հնդկաստանի Քերալա նահանգում անցկացվող միջազգային կինոփառատոնի ուշադրության կենտրոնում

Հայաստանը՝ Հնդկաստանի Քերալա նահանգում անցկացվող միջազգային կինոփառատոնի ուշադրության կենտրոնում


Դեկտեմբերի 13-ին Հնդկաստանի Քերալա նահանգում տեղի ունեցող միջազգային կինոփառատոնի (International Film Festival of Kerala), որի այս տարվա ուշադրության կենտրոնում է Հայաստանը, բացման արարողությանը մասնակցել է Հնդկաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Մարատ Մելիքյանը։

Նախատեսված հայկական ֆիլմերի ցուցադրության ցանկում տարբեր օրերի համարընդգրկված են կինոռեժիսորներ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի», Միքայել Դովլաթյանի «Լաբիրինթոս», Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», Մարիա Սահակյանի «Փարոս», Միքայել Գուրջյանի «Ամերիկացին», Սերժ Ավետիքյանի «Lost in Armenia», «The Parajanov Scandal», Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմերը։ Փառատոնի բացմանը ելույթներով հանդես են եկել Քերալայի նահանգապետ Պինառայի Վիջայան (Pinarayi Vijayan), հայտնի հնդիկ դերասանուհի Շաբանա Ազմին (Shabana Azmi), հոնգկոնգյան դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, Անն Հեյը և այլք։

Բացման արարողությանը մասնակցել են նահանգի տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, կինոգործիչներ, կինոքննադատներ, դերասաններ, արվեստագետներ և այլք։

Միջոցառման կազմակերպիչ Կերալայի Չալաչիտրա (Chalachitra) ակադեմիան փառատոնի շրջանակներում նահանգի մայրաքաղաք Թիրուվանանտապուրամի (Thiruvananthapuram) 15 կինոսրահներում ցուցադրելու են Հնդկաստանի տարբեր լեզուներով 114 ֆիլմեր, ինչպես նաև 68 երկրների թվով 63 օտարերկրյա կինոմատոգրաֆիայի ստեղծագործություններ։

 



Source link