Օգոստոսի 18-ին ավարտվեց Ախալցխայի Հոգևոր Տեսչության հովանու ներքո անցկացվող ամենասպասված իրադարձություններից մեկը, մեկշաբաթյա վրանային ճամբարը։ Այն մեկտեղել էր Ախալցիխեից և հարակից համայնքներից ժամանած ավելի քան հարյուր ոգեշնչված երիտասարդների։
Այդ մեկ շաբաթը դարձավ իսկական անմոռանալի ճամփորդություն։ Երիտասարդները ոչ միայն բացահայտեցին միմյանց ու հյուսեցին ամուր, ջերմ ընկերության թելեր, այլև իրենց հոգիներում ամբարեցին հարուստ գիտելիքներ, հոգևոր լույս ու անջնջելի հիշողություններ։ Յուրաքանչյուր օր լեփ-լեցուն էր բովանդակալից ծրագրերով, երգ ու պարով, աշխույժ խաղերով և սրտաբուխ հոգևոր զրույցներով։
Մասնակից երեխաները իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին Ախալցիխեի և Բորջոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ` Հոգշ Տեր Հակոբ աբղ Սահակյանի նման բազմազբաղ օրերի համար։
Աստված շեն պահի Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունը։
