Իրանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահը կուժեղացնի պաղեստինյան դիմադրությունը

Իրանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահը կուժեղացնի պաղեստինյան դիմադրությունը

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի մահվան հանգամանքը կուժեղացնի «դիմադրության ոգին»:

«Քանի դեռ կան օկուպացիա և ագրեսիա, դիմադրությունը կշարունակվի»,- ասվում է ՄԱԿ-ում ներկայացուցչություն հայտարարության մեջ։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել էր, որ Գազայի հատվածում հարվածի ժամանակ սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը։ Իսրայելի իշխանությունները մտադիր են շարունակել պայքարը ՀԱՄԱՍ խմբավորման դեմ և ազատ արձակել Գազայի հատվածում պատանդներին, հաղորդում է The Times of Israel-ը։

Սպիտակ տունն էլ հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Յահյա Սինվարի վերացման կապակցությամբ, քաղաքական գործիչները քննարկել են Գազայի հատվածի շուրջ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը։