ՀԱՄԱՍ-ը դեմ է ցանկացած հրադադարի, որը չի հանգեցնում պատերազմի ավարտին. AFP

ՀԱՄԱՍ-ը դեմ է ցանկացած հրադադարի, որը չի հանգեցնում պատերազմի ավարտին. AFP


ՀԱՄԱՍ իսլամիստական ​​շարժումը մերժել է Իսրայելի առաջարկը՝ ժամանակավոր հրադադար հաստատել՝ պատանդների ևս մեկ խմբի ազատ արձակման դիմաց, հաղորդում է The Times of Israel պարբերականը։

Պաղեստինցի զինյալները հայտարարել են նաև, որ դեմ են ցանկացած հրադադարի, որը չի հանգեցնում պատերազմի լիակատար դադարեցմանը:

ՀԱՄԱՍ-ի աղբյուրը AFP-ին հայտնել է, որ միջնորդները ներկայացրել էին 45-օրյա հրադադարի մասին Իսրայելի առաջարկը՝ փոխարենը պահանջելով ևս 10 իսրայելցի պատանդի ազատ արձակում։

Առաջարկը ներառում էր նաև իսրայելական բանտերից 1231 պաղեստինցի բանտարկյալի ազատ արձակում և Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարում։ Այն նաև կոչ էր անում ՀԱՄԱՍ-ին և պաղեստինյան մյուս խմբավորումներին զինաթափվել՝ պատերազմն ամբողջությամբ դադարեցնելու համար, ինչը շարժման ներկայացուցիչները մերժել են։

ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալիլ Ալ-Հայյան ընդգծել է, որ պատրաստ են անհապաղ բանակցություններ վարել բոլոր պատանդների փոխանակման շուրջ՝ Իսրայելի բանտերում համաձայնեցված թվով պաղեստինցիների դիմաց, որպես պատերազմի ավարտի ավելի լայն գործարքի մաս։