ԱՄՆ-ն այսօր կհայտարարի Ուկրաինային 250 միլիոն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթի տրամադրման մասին․ Օսթին

ԱՄՆ-ն այսօր կհայտարարի Ուկրաինային 250 միլիոն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթի տրամադրման մասին․ Օսթին

ԱՄՆ վարչակազմն այսօր կհայտարարի Ուկրաինային 250 միլիոն դոլարի չափով ռազմական օգնության հերթական փաթեթի տրամադրման մասին՝ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Գերմանիայում ամերիկյան Ռամշտայն ավիաբազայում կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ։

Օսթինը հույս է հայտնել, որ օգնությունը կբավարարի Կիևի կարիքները և կտրամադրվի Կիևին հնարավորինս արագ: Նախարարի խոսքով՝ Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խումբը կենտրոնացած է Կիևին հակաօդային պաշտպանության տեխնիկա, զենք և զրահատեխնիկա մատակարարելու վրա։

Օսթինը նաև կոչ է արել արևմտյան երկրներին ձմռանն ընդառաջ մեծացնել օգնությունն Ուկրաինային։

«Մենք բոլորս պետք է ուժեղացնենք մեր աջակցությունը Ուկրաինային և հնարավորինս արագ»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը: Պենտագոնի ղեկավարը նաև նշել է, որ ԱՄՆ պաշտպանության պաշտոնյաները սերտորեն աշխատում են արևմտյան այլ գործընկերների հետ՝ արագացնելու զենքի մատակարարումը և բավարարելու Կիևի կարիքները: