Արդարադատության միջազգային դատարանը Ռուսաստանից պահանջել է դադարեցնել հատուկ գործողությունն Ուկրաինայում։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։
Դատարանը Ռուսաստանից և Ուկրաինայից նաև պահանջել է կանխել իրավիճակի հետագա սրումը։
Հաագայի միջազգային դատարանը Կիևի հայցի վերաբերյալ լսումներն սկսել է մարտի 7-ին: Ուկրաինան պահանջել է «միջանկյալ միջոցներ» ձեռնարկել ռուսական ռազմական գործողությունը դադարեցնելու համար։
Դատական նիստի բացմանը ռուսական պատվիրակությունը ներկա չի եղել։