Ադրբեջանը ցանկանում է դառնալ BRICS-ի լիիրավ մասնակից․ Գաֆարովա

Ադրբեջանը ցանկանում է դառնալ BRICS-ի լիիրավ մասնակից․ Գաֆարովա

Ադրբեջանը ցանկանում է դառնալ BRICS-ի լիիրավ մասնակից՝ հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ ելույթ ունենալով BRICS-ի 10-րդ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում:

«Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ նպաստում է երկխոսությանը, համագործակցությանը և համերաշխությանը։ Դա վերաբերում է և՛ երկկողմ հարաբերություններին, և՛ միջազգային հարթակներում գործունեությանը։ Դա վերաբերում է նաև BRICS-ի հետ համագործակցությանը»,- հավելել է Ադրբեջանցի պաշտոնյան։