Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց սկսվել է խորհրդարանի ընտրության արդյունքներից դժգոհ վրացական ընդդիմության բողոքի ցույցը, Ռուսթավելի պողոտայի երթևեկությունն արգելափակվել է:
Մարդկանց ամբոխը հավաքվում է խորհրդարանի մոտ, ոմանք կրում են ԵՄ-ի և Վրաստանի դրոշները: Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները նախատեսել են հանրահավաքում ներկայացնել իրենց գործողությունների ծրագիրը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրում խորհրդարանի ընտրության արդյունքների դեմ բողոքողները մտադիր չեն ոտնձգություն կատարել սահմանադրական կարգի դեմ, և ինքն էլ չի պաշտպանի նման ծրագրերը։
«Նրանք պարզապես պաշտպանում են իրենց սահմանադրական իրավունքները, այստեղ ոչ ոք չի խախտում Վրաստանի սահմանադրական կարգը: Դա այն չէ, ինչին ես կաջակցեմ, և ոչ էլ այն, ինչի համար մարդիկ պայքարում են»,- ասել է նախագահը՝ Reuters-ի հետ հարցազրույցում: