Իսրայելի բանակը Բեյրութի արվարձանի բնակիչներին անհապաղ տարհանման կոչ է արել

Իսրայելի բանակը Բեյրութի արվարձանի բնակիչներին անհապաղ տարհանման կոչ է արել

Իսրայելի բանակը Բեյրութի հարավային արվարձանի երկու թաղամասի բնակիչների կոչ է արել անհապաղ տարհանվել այն վայրերից, որտեղ ենթադրաբար տեղակայված են «Հըզբոլլահ»-ի օբյեկտները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, իսրայելական բանակը հրթիռային նոր հարվածներ է հասցրել Բեյրութի հարավում գտնվող Դահիա շրջանին, որտեղ տեղակայված է «Հըզբոլլահ» խմբավորման հիմնական հրամանատարական կետերից մեկը։