Ակնկալում ենք Շվեյցարիայի հետ համագործակցության ամրապնդում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում. ՀՀ ԱԳՆ

Ակնկալում ենք Շվեյցարիայի հետ համագործակցության ամրապնդում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիային՝ ազգային օրվա առիթով:

«Ամենաջերմ շնորհավորանքները Շվեյցարիայի կառավարությանը և ժողովրդին՝ երկրի ազգային օրվա կապակցությամբ: Հայաստանը գնահատում է իր հարաբերությունները Շվեյցարիայի հետ՝ հիմնված ընդհանուր արժեքների ու վստահության վրա, և ակնկալում է համագործակցության ամրապնդում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- գրված է արտգործնախարարության X-ի էջում: