Սիրիական ընդդիմությունը հսկողության տակ է վերցրել Դեր Զոր քաղաքը

Սիրիական ընդդիմադիր ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի արևելքում գտնվող Դեր Զոր քաղաքը, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։

«Սիրիայի ռազմական գործողությունների հրամանատարությունը պաշտոնապես հայտարարում է Դեր Զոր քաղաքի և նրա ռազմական օդանավակայանի նկատմամբ վերահսկողության մասին»,- հաղորդել է հեռուստաալիքը և հավելել, որ ընդդիմադիր ուժերը դիմադրության չեն հանդիպել:

Տարածքը նախկինում գտնվում էր ԱՄՆ-ից աջակցություն ստացող «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» հսկողության տակ: