ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ Վաշինգտոնն Ուկրաինային 425 մլն դոլարի անվտանգության օգնության նոր փաթեթ է տրամադրելու: Այն ներառելու է հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) լրացուցիչ միջոցներ, «օդ-երկիր» դասի զինամթերք, զրահատեխնիկա և այլ սպառազինություն՝ Կիևի «անհետաձգելի կարիքները բավարարելու համար»: Այդ մասին հոկտեմբերի 16-ին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։
Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ և վստահեցրել, որ Կիևին օգնությունը կշարունակվի մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը: Իսկ առաջիկա ամիսներին Վաշինգտոնը մի շարք լրացուցիչ մատակարարումներ կիրականացնի Ուկրաինա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության հարյուրավոր համակարգեր՝ գաղտնալսման համար, տասնյակ մարտավարական ՀՕՊ համակարգեր, լրացուցիչ հրետանային համակարգեր, զգալի քանակությամբ զինամթերք, հարյուրավոր զրահափոխադրիչներ և հետևակի մարտական մեքենաներ, ինչպես նաև հազարավոր լրացուցիչ զրահապատ մեքենաներ:
«Հարցազրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել առաջիկա ամիսներին պաշտպանական համագործակցության մակարդակի բարձրացմանը, ուկրաինացի զինվորականների լրացուցիչ վերապատրաստմանը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացմանը»,- նշել է Զելենսկու ներկայացուցչությունը: