Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ

Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ


Խորապես վշտացած եմ նախագահ Քարթերի մահվան լուրից և իմ ամենաանկեղծ ցավակցությունն եմ հայտնում նախկին նախագահի ընտանիքին և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին` X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Նախագահ Քարթերը, որը Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է, կմնա անխոնջ մարդասիրական և դիվանագիտական ջանքերի խորհրդանիշ, քաղաքական գործիչ, որը նշանակալի ներդրում է ունեցել միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների, տնտեսական և սոցիալական զարգացման ուժեղ ջատագով»,- նշել է նախագահը:

ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը մահացել է կիրակի՝ 100 տարեկանում: