Հարիսն ու Թրամփը նախատեսում են հանդիպել Զելենսկու հետ

Հարիսն ու Թրամփը նախատեսում են հանդիպել Զելենսկու հետ

ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսը նախատեսում է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ` հայտնում են Bloomberg-ը և CNN-ը ՝ վկայակոչելով իրենց աղբյուրները:

Bloomberg-ի զրուցակիցները նշել են, որ Զելենսկին, իր հերթին, ԱՄՆ այցի ընթացքում պնդելու է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, տնտեսական և անվտանգության համաձայնագրերին, ինչպես նաև Կիևին ավելի առաջադեմ սպառազինությունների շարունակական մատակարարումը։

Պարբերականը նշում է, որ Ուկրաինայի առաջնորդը սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին պետք է ներկայացնի ուկրաինական հակամարտության իր «հաղթական ծրագիրը»։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը չի բացառել Զելենսկու հետ իր հանդիպումը հաջորդ շաբաթ Նյու Յորքում։