Վիգեն և Ժանեթ Քեշիշեաններն արժեքավոր ձեռագրեր են փոխանցել դեսպան Մակունցին՝ որպես նվիրատվություն Մատենադարանին

Վիգեն և Ժանեթ Քեշիշեաններն արժեքավոր ձեռագրեր են փոխանցել դեսպան Մակունցին՝ որպես նվիրատվություն Մատենադարանին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հուլիսի 10-ին հյուրընկալել է Հայ նահատակների ժողովական եկեղեցու (Armenian Martyrs’ Congregational Church) ներկայացուցիչներ Վիգեն և Ժանեթ Քեշիշեաններին։

Ժանեթ Քեշեշեանը, որը եկեղեցու քրիստոնեական դաստիարակության պատասխանատուն է, դեսպան Մակունցին է փոխանցել երկու արժեքավոր ձեռագիր՝ որպես Ժողովական եկեղեցու նվեր Մատենադարանին։

Դեսպան Մակունցն իր երախտիքն է հայտնել նվիրատվության համար և նշել, որ ձեռագրերը ամենասեղմ ժամկետներում կփոխանցվեն Մատենադարանին։

Ձեռագրերը Ժողովական եկեղեցուն են փոխանցվել Ռոբերտ Թաքերի և նրա կնոջ կողմից։

Վերապատվելի Թաքերը ժամանակին միսիոներական առաքելություն է իրականացրել Թուրքիայում և 1965-1969 թթ․ դասավանդել ամերիկացի միսիոներների կողմից բացված դպրոցում, որտեղ ժամանակին սովորել են հայ տղաներ։

Նա տեղի անտիկ իրերի խանութներից էլ գնել է ձեռագրերը։