Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին:
InterNews-ի հետ հարցազրույցում Մխիթարյանը նշել է, որ այս մրցաշրջանը իր համար կարող է վերջինը լինել:
«Հաճելի է պայքարել բոլոր տիտղոսների համար, ես շատ ուրախ եմ, որ հասել եմ իմ ֆուտբոլային կարիերայի այս պահին, քանի որ հնարավոր է, որ դա այլևս չկրկնվի: Հնարավոր է, որ մրցաշրջանի ավարտին հեռանամ կամ խաղամ ևս 1-2 տարի, բայց հենց հիմա ես պարզապես շատ ուրախ եմ այս ակումբում խաղալու համար»,- նշել է Մխիթարյանը: