Ախալցխայի մունիցիպալիտետի «Սամցխե» ֆուտբոլային թիմը հաղթանակով է ավարտել Վրաստանի ֆուտբոլի 4-րդ լիգայի առաջնությունը՝ նվաճելով առաջին տեղը։
Առաջնության վերջին խաղում Ախալցխայի «Սամցխեն» մրցել է Չոխատաուրի «Բախմարոյի» հետ։ Հանդիպումն ավարտվել է «Սամցխեի» համոզիչ հաղթանակով՝ 5։1 հաշվով։
Այսպիսով, «Սամցխեն» 4-րդ լիգայի առաջնությունում զբաղեցրել է առաջին հորիզոնականը և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Վրաստանի 3-րդ լիգայում։
Այս հաղթանակը կարևոր ձեռքբերում է Ախալցխայի ֆուտբոլային թիմի համար։
