Ադիգենիում անցկացվել է անվճար ակնաբուժական հետազոտությունների արշավ

Ադիգենիում անցկացվել է անվճար ակնաբուժական հետազոտությունների արշավ

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ և Ջավրիշվիլիի «Օփթալմիջ» ակնաբուժական միկրովիրաբուժության կլինիկայի կազմակերպմամբ՝ քաղաքապետարանի վարչական շենքում գործող Կանանց սենյակում անցկացվել է անվճար ակնաբուժական արշավ։

Արշավի  շրջանակներում տեղի բնակիչները հնարավորություն են ունեցել անվճար ստանալու որակավորված ակնաբույժի խորհրդատվություն և անցնելու համապատասխան հետազոտություններ։

Միջոցառման նպատակն է բնակչության համար հասանելի դարձնել ակնաբուժական ծառայությունները և նպաստել տեսողության խնդիրների վաղ հայտնաբերմանը։