Ասպինձայի մունիցիպալիտետի Խիզաբավրա գյուղում «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում ավարտվել են աղբյուրի վերականգնման աշխատանքները։
Նախագիծն իրականացվել է՝ հաշվի առնելով տեղի բնակչության կողմից ներկայացված առաջնահերթությունը։
Աշխատանքների շրջանակներում նորացվել է աղբյուրի առկա ենթակառուցվածքը, ինչպես նաև բարեկարգվել է հարակից տարածքը։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 40 200 լարի։
«Գյուղի աջակցության ծրագիրը» նախատեսում է բնակչության կարիքների և առաջնահերթությունների հիման վրա նախագծերի իրականացում։ Դրա նպատակն է զարգացնել գյուղական ենթակառուցվածքները, բարելավել բնակավայրերի միջավայրը և ժամանակին արձագանքել տեղի բնակչության կարիքներին։
